Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մեծ յոթնյակի» երկրները Իրանին կոչ են արել Ուկրաինայի հետ կապված իրավիճակում դադարեցնել աջակցությունը Ռուսաստանին
«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները կոչ են արել Իրանին դադարեցնել աջակցությունը Ռուսաստանին Ուկրաինայի հետ հակամարտությունում: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է գագաթնաժողովի արդյունքներով տարածված կոմյունիկեում։
Նրանց կարծիքով՝ «Իրանը պետք է դադարեցնի աջակցել» Ռուսաստանի Դաշնությանը Ուկրաինայի հետ կապված իրավիճակում։
«Մասնավորապես, մենք կոչ ենք անում Իրանին դադարեցնել զինված անօդաչու թռչող սարքերի տեղափոխումը...»,-ասված է հայտարարության մեջ։
Արևմտյան երկրները պնդում են, որ Իրանը, իբր, ներկայումս անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են նման մեղադրանքները։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Թեհրանը Ռուսաստանի Դաշնությանը մատակարարել է անօդաչու սարքեր, սակայն Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։
«Մեծ յոթնյակի» երկրները լուրջ մտահոգություն են հայտնել Իրանի շարունակական «ապակայունացնող գործողությունների» առնչությամբ, ներառյալ հրթիռների, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և հարակից տեխնոլոգիաների ենթադրյալ փոխանցումը պետական և ոչ պետական դերակատարներին և վստահված խմբերին՝ խախտելով ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը: Ղեկավարները նաև կոչ են արել Իրանին, որն իբր միջամտում է նավագնացության իրավունքների օրինական իրականացմանը, ապահովել առևտրի և ծովային ուղիների անվտանգությունը։