Վրացական «Georgian Airways»-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի օդանավակայանում
Քաղաքական
13:07 20/05/2023
Տարածաշրջան

Վրացական «Georgian Airways»-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի օդանավակայանում

Վրացական Georgian Airways ավիաընկերության առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել մայրաքաղաքի Վնուկովո օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Ինքնաթիռը Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չվերթ էր իրականացրել շաբաթ օրը՝ մայիսի 20-ին։

«Թռիչքն ավելի մարդաշատ էր, քան երեկվա առաջին ռուսական չվերթը, որտեղ նրանց շամպայն հյուրասիրեցին թռիչքների մեկնարկի կապակցությամբ։ Ինքնաթիռի ծանրաբեռնվածությունը կազմել է մոտավորապես 80%»,-հայտնել են գործակալությունը։

Ինչպես ընդգծվեց, ընկերության թռիչքների թույլտվությունը տրվել է այս տարվա մայիսի 16-ին։

Միաժամանակ ռուսական Red Wings ավիաընկերությունը նույնպես թույլտվություն է ստացել Թբիլիսի և Քութայիսի թռիչքներ իրականացնելու համար։

Placeholder