Իտալիայում 20 գետ է դուրս եկել ափերից
Աշխարհում
11:26 20/05/2023
Աշխարհ

Իտալիայում 20 գետ է դուրս եկել ափերից

Իտալիայի հյուսիսում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 14-ի։ Էմիլիա Ռոմանիա շրջանում անձրևները չեն դադարում: Տարերային աղետի մասին հայտնում է МИР 24-ը։

Տեղատարափները ջրհեղեղների և սողանքների պատճառ են դարձել։ Ավելի քան 20 գետ դուրս է եկել ափերից՝ հեղեղելով քաղաքներ։ Տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանվել են։ Ճանապարհները հեղեղված են. Փրկարար խմբերը շարունակում են ողջ մնացածների որոնումները։

Իսպանիայում էլ լայնածավալ անտառային հրդեհը տեղի բնակիչներին ստիպել է լքել իրենց տները։ Երկրի արևմուտքում գտնվող քաղաքներից տարհանվել է մոտ 700 մարդ։ Ուժեղ քամու պատճառով հրդեհն արագ տարածվել է։ Ավերվել է մոտ 8000 հա.

Placeholder
Իտալիայում 20 գետ է դուրս եկել ափերից