Արմինկա. Ես երջանիկ եմ
Համացանց
11:26 22/05/2023
Հայաստան

Արմինկա. Ես երջանիկ եմ

Երգչուհի Արմինկան, որ նախորդ շաբաթ հրապարակել է նոր տեսահոլովակը, գրում է.

«Ուղիղ մի շաբաթ է՝ստանում եմ ձեր անթիվ արձագանքները՝ շնորհավորանքներն ու հիացմունքի խոսքերը: Ես երջանիկ եմ, որ իմ երգերը հասնում են ձեր հոգիների»։

Արմինկայի նոր երգը կոչվում է «Իմ»։ Հիշեցնենք, որ երգչուհին հայտարարել էր՝ այս տարին առանձնահատուկ ու շատ կարևոր տարի է իր համար:

«Դժվար է հավատալ, բայց այս տարի լրանում է իմ 50 և իմ բեմական գործունեության 30 տարին:
Մի մեծ երազանք ունեմ, որը տարիների խորքից եկել ու հենց այս տարի իրագործվելու իր բաղձալի հերթին է սպասում: Ձեր սերն ու աջակցությունն են ինձ համար խթան լինելու»,-նշել էր նա։








 

Placeholder