Փաշինյան. Չեմ հորդորել իմ որդուն հրաժարվել բողոքից
Քաղաքական
12:39 22/05/2023
Հայաստան

Փաշինյան. Չեմ հորդորել իմ որդուն հրաժարվել բողոքից

«Ոչ, չեմ հորդորել իմ որդուն հրաժարվել բողոքից»,-ընթացող ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, տեղի ունեցածի վերաբերյալ խոսակցության ժամանակ իր որդին ներկայացրած փաստարկներով զրկել է իրեն նման կոչով դիմելու հնարավարությունից։

«Ես հայաստանում չէի միջադեպի ժամանակ, երբ վերադարձա, տեսա, որ իրավական ընթացակարգեր են տրվել։ Երբ նրա հետ զրուցում էի,  նա ասում էր, որ ամբողջ նպատակն ու խնդիրն այն չէ՞, որ Հայաստանի Հանրապետությունում իրավական ձևոերով լուծվեն հարցերը։ Բա հիմա ես ո՞նց արձագանքեմ այդ փաստին»,-ասաց նա։

Placeholder
Փաշինյան. Չեմ հորդորել իմ որդուն հրաժարվել բողոքից