«Դոգ»-ի քույրը՝ Լուսինե Ղուկասյանը, կալանավորվել է
Իրավունք
19:10 23/05/2023
Հայաստան

«Դոգ»-ի քույրը՝ Լուսինե Ղուկասյանը, կալանավորվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի (Դոգ) քույրը՝ Լուսինե Ղուկասյանը:

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են, որ Լուսինե Ղուկասյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը, որն առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս։

Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել ՀԿԳ ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Հակոբ Անանյանին, ով նույնպես ձերբակալվել և կալանավորվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Placeholder