Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի որևէ իշխանությունը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, նման տեսակետներ չի ունեցել, ինչպես այս ազգակործան պատուհասը. Արցախի ԱԺ պատգամավոր
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն առանձին Արցախի հարց չէ, սա միանական, Հայաստանի և ընդհանրապես Հայաստան ունենալու հարց է»,- Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց պատգամավոր Աշոտ Դանիելյանը։
«Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցրած կապիտուլյանտն ամեն մի հանդիպում աշխարհագրական որևէ վայրում խորացնում է Արցախի հանձնման գործընթացը։ Կարծում եմ՝ հայ ժողովուրդն ունի բոլոր տեսակի իրավունքները կապիտուլյանտին հետ պահելու այդ քայլերից»,- ասաց պատգամավորը։
Ա. Դանիելյանի խոսքով, հայ ժողովորդի ներդրումը Արցախյան շարժման ու ընդհանրապես ազատագրական պայքարում մեծ է ու անգնահատելի։
«Հայաստանի որևէ իշխանությունը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս և նման տեսակետներ ու մետեցումներ չի ունեցել, ինչպես այս ազգակործան պատուհասը»,- ասաց նա։
Նա հիշեցրեց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀ իշխանությունները հայտարարում էին, որ Արցախն Հայաստան է ու վերջ, որը բերեց բանակցությունների տապալման կամ փակուղի տարավ, հետո պատերազմ։
«Պատերազմից հետո երբևէ ՀՀ իշխանության ներկայացուցիչները հրապարակային խուսափում էին նման ելույթներից, հիմա ասում են, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս։ Նախ նշեմ, որ կապիտուլյանտն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթղթի տակ, որտեղ Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս։
Առաջին՝ այդ փաստաթուղթը կհակասի ՀՀ Սահմանադրությանն ու 1992 թվականի ԳԽ ընդունած որոշմանը։
Այսօր նժարին դրված է Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության հարցը, չի տրվել ու չի տրվելու որևէ մեկին որոշել մեր ճակատագիրը։
Եթե ազգակործան պատուհանը ստորագրեց որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, դա պետական դավաճանություն է»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։