«Ժողովուրդ». Ինչու նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նոր պաշտոն ստացավ
Օրվա մամուլ
09:08 23/05/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչու նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նոր պաշտոն ստացավ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին նոր տեղեկություններ են հասել այն մասին, թե ինչու նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նոր պաշտոն ստացավ:

Ինչպես հայտնի է, դեռ 2022 թվականի նոյեմբերի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոնապես հաստատեց, որ վարչության ընտրությունները կեղծվել են. արդյունքում վարչության կազմից դուրս էին մնացել իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և արդեն նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, փոխարենը նոր վարչության կազմում էին պատգամավոր Արսեն Թորոսյանը և ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև քվեաթերթիկների վերահաշվարկը, երբ արդեն հայտնի էր, որ Համբարձում Մաթևոսյանը կեղծման գլխավոր դերակատարներից էր, վերջինս ոտքի է կանգնել և ասել, թե իր տեղը կզիջի Արսեն Թորոսյանին, միայն թե չարժե աղմկել, որ խայտառակությունը չբացահայտվի: Նիկոլ Փաշինյանը Մաթևոսյանի այս արարքը բարձր է գնահատել և ասել, որ հանուն կուսակցության հեղինակության նման անձնազոհության դրսևորումը շատ կարևոր է, ինչը պետք է գնահատել: Կարճ ժամանակ անց, իհարկե, Փաշինյանը գնահատեց Համբարձում Մաթևոսյանի արարքը և նրան նշանակեց իր խորհրդական»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder