Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Կամո Ցուցուլյանը չի՞ կարողանում կտրվել ոստիկանության համակարգից և զբաղվել փրկարար ծառայության գործերով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մայիսի 21-ին, երբ Շենգավիթի դատարանի բակում բողոքի ակցիա էր ընթանում, ՀՀ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այնտեղ էր: Նա եկել էր՝ փրկե՞ր ոստիկանության համակարգի իր նախկին գործընկերներին, թե՞ չի կարողանում կտրվել ոստիկանության համակարգից և զբաղվել փրկարար ծառայության գործերով: Հարցն, իհարկե, պարզել չկարողացանք, բայց այն կա ու մնում է արդիական:
Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին Շենգավիթի դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը որոշեց 1-ամսյա կալանքի տանել Աշոտ Փաշինյանի միջադեպի գործով անցնող՝ 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, որից հետո դատարանի մոտ կրքերը թեժացան, և զոհված զինծառայողների ծնողները փակեցին ճանապարհը:
Ողջ ոստիկանական համակարգը լցվել էր դատարանի մոտ` ՀՀ ոստիկանապետի գլխավորությամբ, ու ուշագրավն այն է, որ իջևանցի Ցուցուլյանը ևս եկել էր հավաքին՝ մոռանալով, որ ՀՀ ոստիկանապետի տեղակալը չէ այլևս, այլ ՆԳՆ նախարարի տեղակալն է՝ փրկարար ծառայության գծով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։