Մեծ Բրիտանիայում կրկնակի աճել է անշարժ գույք գնող թուրքերի թիվը
Տարածաշրջան
18:11 23/05/2023
Տարածաշրջան

Մեծ Բրիտանիայում կրկնակի աճել է անշարժ գույք գնող թուրքերի թիվը

Լոնդոնի անշարժ գույքի ներդրումների և կառավարման խորհրդատվական ընկերության՝ Allytta-ի տնօրեն Նեշե Ալե Ջենքինսը 2018-ի իր հարցազրույցում նշել էր, որ Բրիտանիայում անշարժ գույք գնող թուրքերի թիվը կազմում է մոտ 85․000։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

Իսկ վերջերս տված հարցազրույցի ժամանակ Ջենքինսը հայտնել է, որ վերջին 5 տարում Մեծ Բրիտանիայում բնակարան գնող թուրքերի թիվը կրկնապատկվել է հասնելով 180․000-ի։


Նա մասնավորապես նշել է․ «Այդ աճը  կապված է Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետ։ Ներդրողներն ասում են, որ Թուրքիայում անշարժ գույքի գներն այնքան են թանկացել, որ վաճառելու են իրենց ունեցածը Թուրքիայում և շարունակելու են գնել Մեծ Բրիտանիայում»։

Placeholder