ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը գնահատել է երևանյան հանդիպումները
Քաղաքական
12:20 24/05/2023
Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը գնահատել է երևանյան հանդիպումները

«Լավ հանդիպումներ Երևանում»,-թվթիթերի իր միկրոբլոգում գրել է  Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, որը երեկ Հայաստանում հանդիպել  է Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Արմեն Գրիգորյանին։

Նա նշել է, որ հանդիպումների ընթացքում քննարկել են հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման ուղիները, ինչպես նար տարածաշրջանում անվտանգության, ինչպես նաև խաղաղության գործընթացի վերաբերյալ հարցեր։

Ավելի վաղ կառավարությունից հայտնել են, որ  Խավիեր Կոլոմինա-Փաշինյան հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ու կայունության ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ներդրմանը և այլ հարցերի:

 

Placeholder