Որտեղ կարող է կառուցվել Ծառուկյանի նախաձեռնած Հիսուսի արձանը
Մշակույթ
16:18 24/05/2023
Հայաստան

Որտեղ կարող է կառուցվել Ծառուկյանի նախաձեռնած Հիսուսի արձանը

«Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից տրվել են մասնագիտական որոշակի եզրակացություններ, թե նորահայտ ամրոցի տարածքը որքան է և որտեղից է, որ այլևս ամրոցի հետ կապված հետքեր չկան և որտեղ արդեն մենք խնդիր չենք ունենում հուշարձանի հետ կապված»,- լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեսայանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի թույլատրվել Գագիկ Ծառուկյանին հենց Հատիս լեռան  գագաթին կառուցել Հիսուս Քրիստոսի արձանը:

Նա նշեց, որ համապատասխան քարտեզները կոմունիկացրել են «Ծառուկյան» հիմնադրամի հետ, ֆորմալ գործընթաց դեռևս չկա:

«Այն տարածքում, որը հուշարձան չի լինի, որևէ այլ բանի տեղադրումը ԿԳՄՍ նախարարության տեսանկյունից այլևս չի առնչվում մեր լիազորություններին»,-ասաց նա:

Ժ. Անդրեսայանի ներկայացմամբ,  հուշարձանի տարածքի ու սահմաններից դուրս ինչ տեղի ունենա, ԿԳՄՍ նախարարության վերահսկողության  համակարգման շրջանակին չի առնչվում, եթե դրանից դուրս պետք է տեղադրվի արձան, կարող է տեղադրվել, քանի որ նախարարության տեսանկյունից դա այլևս որևէ կերպ չի խաթարի հուշարձանի գոյությունը։

Նա հայտնեց, որ Հատիս լեռան գագաթին հայտնաբերված հնատիպ ամրոցի տարածքում պեղումները կմեկնարկեն հունիսից:

««Ծառուկյան» հիմնադրամը նաև պատրաստակամություն էր հայտնել, որ եթե ամրոցի վերականգնման հնարավորություն լինի, դրան նույնպես համապատասխան աջակցություն ցուցաբերել»,-ասաց Անդրեասյանը:

Placeholder
Որտեղ կարող է կառուցվել Ծառուկյանի նախաձեռնած Հիսուսի արձանը