Մասնագետ. Նստակյաց աշխատանքը կարող է առաջացնել փորկապություն
Առողջություն
12:00 24/05/2023
Հայաստան

Մասնագետ. Նստակյաց աշխատանքը կարող է առաջացնել փորկապություն

Նստակյաց աշխատանքը, պասիվ կենսակերպն ու ոչ ճիշտ սննդակարգը կարող են առաջացնել փորկապություն: «Իզմիրլյան» ԲԿ-ից հայտնում են՝ փորկապությունը մեր ժամանակների ամենատարածված խնդիրներից է:

Պարբերական ու երկարատև փորկապությունը կարող է  հաստ աղիքի և հետանցքային ուղու մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ, խթանել  նորագոյացությունների առաջացումը:

Այս խնդրի սկզբնական շրջանում կատարվում է պահպանողական բուժում ֆերմենտային, աղիքի գործունեությունը խթանող, միկրոֆլորան վերականգնող դեղերի, բջջանքով հարուստ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության օգնությամբ: Երբ պահպանողական բուժումն արդյունավետ չէ, կատարվում են վիրաբուժական միջամտություններ:

ԲԿ մասնագետները նշում են՝  կատարվող վիրաբուժական միջամտությունները թույլ են տալիս վերացնել հաստ աղիքի արատները և վերականգնել դրա լիարժեք կենսագործունեությունը:
 

Placeholder