ՆԱՏՕ-ն անհանգստացած է, որ Վրաստանի իշխանությունները հավանություն են տվել Ռուսաստանի հետ թռիչքների վերականգնմանը
Քաղաքական
21:41 24/05/2023
Տարածաշրջան

ՆԱՏՕ-ն անհանգստացած է, որ Վրաստանի իշխանությունները հավանություն են տվել Ռուսաստանի հետ թռիչքների վերականգնմանը

ՆԱՏՕ-ն անհանգստացած է Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթների վերականգնման վերաբերյալ Վրաստանի իշխանությունների դրական արձագանքից։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, որը ժամանել է Թբիլիսի։

«Մեր դիրքորոշումը մտահոգությունն է: Մեզ դուր չի գալիս Մոսկվայի այս որոշումը, բայց դա միակողմանի որոշում էր: Մտահոգությունն ավելի շատ վերաբերում է ձեր խորհրդարանի որոշ անդամների, կառավարության անդամների արձագանքներին, քանի որ սկսզբունքայինն այն է, որ շարունակենք աջակցել Ուկրաինային, որը բոլորիս համար առաջնահերթություն է և պետք է առաջնահերթություն լինի մեր բոլոր գործընկերների համար»,-ասել է Կոլոմինան մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նաև նշել է, որ Թբիլիսիի և Մոսկվայի միջև ուղիղ չվերթները «որոշ տարածք են ստեղծում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր շրջանցման համար»։

Placeholder