Պուտինը գովաբանել է Փաշինյանին ԵԱՏՄ-ում տնտեսական աճի ամենաբարձր տեմպերի համար
Քաղաքական
15:48 25/05/2023
Աշխարհ

Պուտինը գովաբանել է Փաշինյանին ԵԱՏՄ-ում տնտեսական աճի ամենաբարձր տեմպերի համար

Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցության հիմնական բենեֆիսորը: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

Վլադիմիր Պուտին- Բայց մեր հանդիպման սկզբում ես կցանկանայի ընդգծել, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունն իսկապես շատ հաջող է զարգանում։ Ինչպես հենց նոր ասաց Ղազախստանի նախագահը, հիմնական բենեֆիսորը Հայաստանն է, քանի որ նա ունի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը։ Նիկոլ Վովաևիչ, ինչքա՞ն, 7 %։

Ն.Փաշինյան-Չէ, 12:

Վլադիմիր Պուտին-12.5՞ 12՞:

Ն.Փաշինյան- Անցյալ տարի 12.6 էր, եթե չեմ սխալվում, այս տարի 12.1 է.

Վլադիմիր Պուտին-Երկրի ՀՆԱ-ի 12,1 % աճ. Սա, իհարկե, լուրջ, շատ լուրջ թիվ է։
 

Placeholder
Պուտինը գովաբանել է Փաշինյանին ԵԱՏՄ-ում տնտեսական աճի ամենաբարձր տեմպերի համար