Սուրենյանց. Փաշինյան- Ալիև. «պասերով խաղ»
Քաղաքական
15:19 25/05/2023
Հայաստան

Սուրենյանց. Փաշինյան- Ալիև. «պասերով խաղ»

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Տխուր տպավորություն է ստացվում:

Ալիևը պահանջեց, որպեսզի Փաշինյանն արտասանի «Արցախն Ադրբեջան է և վերջ» արտահայտությունը, Փաշինյանը շտապեց խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ 86,600 քառակուսի կմ տարածքով, ընդ որում՝ չհստակեցնելով՝ ճանաչո՞ւմ է Ադրբեջանի քաղաքական ամբողջությունը(ըստ Գուրգեն Արսենյանի՝ այո), թե՞ ոչ:

Ալիևն ասում է՝ հայ-ադրբեջանական սահմանը պայմանական է, Փաշինյանը դա փոխլրացնում է՝ «կադաստրի վկայականի» մասին տխմար հայտարարությամբ: Փաշինյանն այս հայտարարությամբ, ըստ էության, լեգիտիմացնում է Հայաստանի տարածքների ադրբեջանական օկուպացիան:

Ու ի վերջո. եթե անգամ Փաշինյանն է ասում, թե Հայաստանը «կադաստրի վկայական» չունի, ինչպե՞ս է պահանջում, որ ՀԱՊԿ-ն դատապարտի Հայաստանի տարածքների նկատմամբ ոտնձգությունը»։

Placeholder
Սուրենյանց. Փաշինյան- Ալիև. «պասերով խաղ»