Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավունք
13:45 25/05/2023
Տարածաշրջան
Փոթիում ձերբակալվել է Իրանի քաղաքացի, ով Հայաստանի ու Վրաստանի տարածքով փորձել է 80 կգ հերոին անցկացրել
Փոթիի նավահանգստում 80 կիլոգրամ հերոին է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից։
Թմրանյութը թաքցված է եղել Իրանի քաղաքացու պատկանող բեռնատարի կցասայլում, ով փորձում էր Հայաստանի և Վրաստանի տարածքով մաքսանենգ ճանապարհով հերոին տեղափոխել Եվրոպա։ Կատարվում է հետաքննություն:
Ձերբակալվածին Վրաստանում սպառնում է 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում՝ առանձնապես խոշոր չափերով թմրանյութեր ապօրինի պահելու և փոխադրելու հոդվածներով։
Placeholder