«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ հանրապետությունում իրականացվելու է ուժեղացված ծառայություն
Օրվա թեմա
12:41 25/05/2023
Հայաստան

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ հանրապետությունում իրականացվելու է ուժեղացված ծառայություն

Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.

««Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ հանրապետության մայրաքաղաքում և մարզերում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։

Բոլոր դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական արարողություններ, կլինեն ոստիկանության ներկայացուցիչներ, մարզերում, որտեղ գործում է պարեկային ծառայությունը, դպրոցներում ու հարակից տարածքներում հասարակական կարգը կապահովեն պարեկային վերակարգերը: Ուժեղացված ծառայություն կիրականացվի նաև երեկոյան՝ տոնական խնջույքների ժամանակ:

Պարեկային ծառայության և ճանապարհային ոստիկանության խնդիրն է՝ բացառել շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերն ու ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումներ։

Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ մեր նպատակը պատժելը չէ, այլ հասարակական կարգի և օրվա տոնականության պահպանումը:

Հարգելի՜ ծնողներ և ուսուցիչներ, կոչ ենք անում համագործակցության՝ մեր միջոցառումների արդյունավետության, ապահովման համար: Բարի երթ մեր շրջանավարտներին»։

Placeholder