Արմեն Դանիելյանը չընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր
Քաղաքական
15:11 25/05/2023
Հայաստան

Արմեն Դանիելյանը չընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր

Ազգային ժողովի կողմից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավոր է ընտրվել Ելիզավետա Դանիելյանը։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այդ պաշտոնում առաջադրել էր Արմեն Դանիելյանի, Արսեն Նիկողոսյանի և Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունները։

ԱԺ փակ, գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 67-ը.  Արմեն Դանիելյան  և Արսեն Նիկողոսյան՝  կողմ 0, Էլիզավետա Դանիելյան՝ կողմ 67։

ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր է ընտրվել Լիզա Գրիգորյանը։

ԲԴԽ-ն այդ պաշտոնում առաջադրել էր Կարեն Աղաջանյանի, Լիզա Գրիգորյանի և Կարեն Թումանյանի թեկնածությունները։ Քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 67-ը.  Կարեն Աղաջանյան և Կարեն Թումանյան՝ կողմ 0, Լիզա Գրիգորյան՝ կողմ  67։

 

Placeholder
Արմեն Դանիելյանը չընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր