Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Georgian Airways-ը սկսել է Մոսկվայից Փարիզ և Վիեննա չվերթների տոմսերի վաճառքը
Վրացական Georgian Airways ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը Մոսկվայից Թբիլիսիով դեպի Փարիզ և Վիեննա: «ՌԻԱ նովոստի»-ին հատնում է, որ համապատասխան տեղեկատվությունը հասանելի է ավիափոխադրողի կայքում։
Նշվում է, որ Մոսկվայից Փարիզ չվերթը նախատեսված է մայիսի 26-ին։ Միաժամանակ Վրաստանի մայրաքաղաք տեղափոխումը կտևի մեկ ժամ, ճանապարհորդության ժամանակը ինը ժամից ավելի է։ Տոմսի արժեքը 2162 լարի է (մոտ 860 դոլար)։
Նույն կայքում նշված են Մոսկվայից Ամստերդամ և Թել Ավիվ թռիչքները՝ Թբիլիսի տեղափոխմամբ։ Սակայն այս երկու ուղղությունների տոմսերի վաճառքը դեռ չի սկսվել։