Դուք հարցրեք՝ ինչքա՞ն է իմ աշխատավարձը, կարո՞ղ եմ դրանով հանգստանալ. Հարցում
Հասարակություն
16:36 26/05/2023
Հայաստան

Դուք հարցրեք՝ ինչքա՞ն է իմ աշխատավարձը, կարո՞ղ եմ դրանով հանգստանալ. Հարցում

Panorama.am-ը փոքրիկ հարցման միջոցով փորձել է պարզել՝ Հայաստանում որտե՞ղ են նախատեսում իրենց հանգիստն անցկացնել քաղաքացիները, և դիտարկու՞մ են առողջարանային Ջերմուկ քաղաքում հանգիստն անցկացնելու տարբերակը։

Հարցման մասնակիցներից շատերը նշեցին, որ հիմնական ֆինսնսական պատճառներով, չեն պատրաստվում հանգստի մեկնել։

«Դուք հարցրեք՝ ինչքան է քո աշխատավարձը, ես կպատասխանեմ՝ կարո՞ղ եմ հանգստանալ, թե՞ ոչ»,-ասաց քաղաքացին։

Panorama.am-ի այն հարցին՝ դիտարկու՞մ են արդյոք Ջերմուկը որպես հանգստյան գոտի, մի քաղաքացի ասաց.«Եթե ուրիշ հնարավորություններ չլինեն, սիրով, Դիլիջանում, օրինակ, իսկ Ջերմուկում՝ էլ ոչ, քանի որ վտանգավոր է ամեն դեպքում»։
 

Placeholder
Դուք հարցրեք՝ ինչքա՞ն է իմ աշխատավարձը, կարո՞ղ եմ դրանով հանգստանալ. Հարցում