Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ըստ հարցումների, Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի Էրդողանը
Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կհավաքի ձայների 53,7 %-ը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է թուրքական հետազոտական հիմնադրամի հարցման մեջ, որը ուրբաթ օրը մեջբերում է Hürriyet թերթը։
Հարցմանը ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 3000 մարդ 26 նահանգներում։ Հարցմանը մասնակցել են 18 տարեկան և ավելի բարձր տարիքի Թուրքիայի քաղաքացիներ, որոնք ընտրելու իրավունք ունեն և բնակվում են Թուրքիայում։ Սխալի չափը նշված չէ:
«Ըստ այս հետազոտության կանխատեսումների՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կվերընտրվի ձայների 53,7%-ով։ Մոտավոր հաշվարկներով՝ երկրորդ փուլում ձայների տեղաշարժ կլինի 1,75%-ով։ Թայիփ Էրդողանի օգտին և 1,25%-ը՝ Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին՝ առաջին փուլում նախկին թեկնածու Սինան Օգանին տրված ձայների 5%-ից, իսկ մնացած տատանվող ընտրողները կբաշխվեն համամասնորեն։