Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի նախագահը կոչ է արել իրավական սահմանափակումներ կիրառել ռուսների նկատմամբ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուրբաթ օրը՝ ելույթ ունենալով Թբիլիսիում Անկախության օրվա տոնակատարության ժամանակ, քննադատել է իշխանություններին՝ Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթները վերականգնելու, ինչպես նաև այն փաստի համար, որ երկիր ժամանած ռուսների դեմ դեռևս իրավական սահմանափակումներ չեն մտցրել։ Նրա ելույթին անդրադարձել է «ՌԱԻ նովոստի»-ն:
«Անկախությունը, որ մենք այսօր նշում ենք, նշանակում է պաշտպանել մեր քաղաքացիներին։ Պետականություն նշանակում է, որ երկիրը կառավարվում է կանոններով և օրենքներով։ Սա պետության մոտեցումն է, որը պետք է վերաբերի բոլորին։ Հետևաբար, անհասկանալի է, թե ինչու ոչ մի միջոց և օրինական կանոնակարգեր չեն մտցվել Վրաստան ռուսների զանգվածային ժամանումների և նրանց գործունեության հետ կապված, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը»,-ասել է նախագահը։
Զուրաբիշվիլիի խոսքով, անհասկանալի է դարձել նաև Վրաստանի արտաքին քաղաքականությունը, որը, նրա կարծիքով, գնալով ավելի է մեկուսացվում եվրոպական հեռանկարից։ Նա նշել է, որ ղեկավարությունը դիմում է արևմտյան գործընկերների քննադատությանը և միևնույն ժամանակ մտածում է Ռուսաստանի մասին։