Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
Քաղաքական
14:08 26/05/2023
Տարածաշրջան

Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան գոհ է Բաքվում ունեցած հանդիպումներից։ Այս մասին նա գրել է թվիթերի իր միկրոբլոգում։

Ադրբեջանի մայրաքաղաքում նա հանդիպումներ է ունեցել այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

«Լավ հանդիպումներ ունեցա Բաքվում։ Քննարկվել են ՆԱՏՕ-Ադրբեջան երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի դերը էներգետիկ անվտանգության ոլորտում,  վերջին բանակցություններից հետո խաղաղ գործընթացի կարգավիճակը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,-գրել է Խավիեր Կոլոմինան։

Հիշեցնենք, որ մինչ Բաքու մտնելը ՆԱՏՕ-ի պաշտոնյան այցելել է Հայաստան, հանդիպել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Արմեն Գրիգորյանի հետ։

Նա եղել է նաև Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Placeholder
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը