Փարիզում արցունքաբեր գազ են կիրառել կլիմայի պահպանման համար բողոքող ակտիվիստների նկատմամաբ
Աշխարհում
11:55 26/05/2023
Աշխարհ

Փարիզում արցունքաբեր գազ են կիրառել կլիմայի պահպանման համար բողոքող ակտիվիստների նկատմամաբ

Փարիզի ոստիկանությունն ուրբաթ առավոտյան արցունքաբեր գազ է կիրառել կլիմայական ակտիվիստների վրա, որոնք փակել են շենքի մուտքերից մեկը, որտեղ պետք է անցկացվեր ֆրանսիական TotalEnergies էներգետիկ ընկերության ընդհանուր ժողովը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը։

Ինչպես նշվում է, հանդիպումը պետք է անցկացվի Փարիզի Պլեյել դահլիճում։

«Մեկ րոպեի ընթացքում բարձրախոսով երեք նախազգուշացումներից հետո իրավապահ մարմինները արցունքաբեր գազ են կիրառել կլիմայական մի խումբ ակտիվիստների վրա, ովքեր լուսադեմից նստած էին շենքի մոտ գետնին` փորձելով խանգարել հավաքը»,-ուրբաթ օրը հաղորդում է գործակալությունը:

Placeholder
Փարիզում արցունքաբեր գազ են կիրառել կլիմայի պահպանման համար բողոքող ակտիվիստների նկատմամաբ