Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթել է աշխարհի 12-րդ ռակետին
Աշխարհում
20:22 29/05/2023
Աշխարհ

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթել է աշխարհի 12-րդ ռակետին

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Ռոլան Գարոսի առաջին շրջանի խաղում 6:3, 2:6, 6:4 հաշվով առավելության հասավ շվեյցարուհի Բելինդա Բենչիչի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Արմսպորտը։

Մարզիկները կորտում անցկացրեցին 2 ժամ 21 րոպե։

Ավանեսյանն ունեցել է վեց կրկնակի սխալ և վեց իրացված բրեյք-փոինթ։ Հատկանշական է, որ շվեյցարուհին  WTA-ի դասակարգման աղյուսակում 12-րդն է: Ավանեսյանը՝ 134-րդը:

Placeholder
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթել է աշխարհի 12-րդ ռակետին