Արդյո՞ք այն նշանակում է հրաժարվել բրյուսելյան պայմանավորվածություններից. Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի վերջին հայտարարությունների մասին
Քաղաքական
11:55 29/05/2023
Տարածաշրջան

Արդյո՞ք այն նշանակում է հրաժարվել բրյուսելյան պայմանավորվածություններից. Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի վերջին հայտարարությունների մասին

«Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, ընդորում, այն կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, այլ նաև՝ գլոբալ պրոցեսների հետ, Ռուսաստանիի և Ուկրաինայի հետ տեղի ունեցող պրոցեսների հետ»,-խորհրդարանում «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հայտարարեց, որ շատ տագնապալի լուրեր են ստացվում Իրանի և Աֆղանստանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններից:

Հիշեցնելով, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարագ և ռազմավարություն՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը հայտնեց, որ անում են հնարավորն այդ օրակարգը կյանքի կոչելու համար:

Անդրադառնալով Մոսկվայում կայացած Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան բանակցային հերթական փուլին՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը:

«Ես չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են, պետք է արձանագրել, որ այն շատ ցավալի իրավիճակ է»,-հայտարարեց Փաշինյանը և հայտնեց, որ նաև հրապարակային ասել է, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ և ներկայությամբ, ինչը մտահոգիչ համարեց:

Նա նաև հայտնեց, որ Մոսկվայում քննարկվել են տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը և հայկական կողմն ասել է, որ այն պետք է  արվի 2020 թվականի եռակողմ հայտարարության հիման վար

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք շատ արագ բացել այդ կոմունիկացիները՝ երկրների սուվերենության և իրավազորության ներքո: Մենք այս ընդգծումն արել ենք և այժմ փորձում ենք աշխատել երկաթուղային ենթակառուցվածքների բացման վրա: Այստեղ էլ իմ ասած սկզբուքների հիման վրա բավականին մեծ ճկունություն ենք ցուցաբերում»,-ասաց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը և հայտարարեց, որ պատրաստ են գնալ դրան, ինչը խթան կլինի տնտեսության զարգացման համար, բայց այդ հարցի լուծումը միայն Հայկական կողմից չի կախված:

Անդրադառնալով մայիսի 28-ին բերձորում Ալիևի արած հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Անկեղծ ասած, առնվազն հասկանալի չեն այս առումով Ադրբեջանի նախագահի՝ երեկ արած մի շարք հայտարարություններ: Կարծում եմ, որ այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է  առնվազը պարզաբանեն, թե արդյո՞ք այն նշանակում է հրաժարվել Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից »:

Նա դիմեց Արարատ Միրզոյանին, որպեսզի վեչջինս  գործընկերներից այն ճշտի, քանի որ Ալիևի հնչեցրած տեքսը շատ մոտ է դրան:

Փաշինյանն անդրադարձավ նաև Քիշնևում կայանալիք հնգակող հանդիպմանը և, տեղեկցնելով, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմից Ադրբեջանին ուղարկած 4 փաթեթի վերաբերյալ դեռ պատասխան չի ստացվել, հայտարարեց . «Այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»:

 

Placeholder
Արդյո՞ք այն նշանակում է հրաժարվել բրյուսելյան պայմանավորվածություններից. Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի վերջին հայտարարությունների մասին