Թեհրանից Պեկին թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում
Տարածաշրջան
11:07 29/05/2023
Տարածաշրջան

Թեհրանից Պեկին թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում

Իրանական Mahan Air ավիաընկերության ինքնաթիռը, որը Թեհրանից Պեկին էր թռչում, գիշերը հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում՝ ուղևորի սրտի կաթվածի պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է «Ուզբեկստանի օդանավակայաններ» ԲԲԸ-ի ներկայացուցիչը։

«Իրանական Mahan Air ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Թեհրան-Պեկին երթուղով IRM079 չվերթը, հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում»,-հայտնում է «Ուզբեկստանի օդանավակայաններ» ԲԲԸ-ը։

Նրա խոսքով՝ անձնակազմը որոշել է գնալ այլընտրանքային օդանավակայան՝ ինքնաթիռում սրտի կաթված ստացած ուղևորի պատճառով։

Ուզբեկստանի օդանավակայանների ներկայացուցիչը հայտնել է, որ ինքնաթիռի վայրէջքը տեղի է ունեցել նորմալ ռեժիմով, ուղևորին տեղափոխել են շտապօգնության մեքենան և հոսպիտալացվել տեղի հիվանդանոցում։
 

Placeholder