Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կամերային երաժշտության տանը երգեհոնի տեղադրումից գրեթե 45 տարի անց այն կվերանորոգվի
Կամերային երաժշտության տանը երգեհոնի տեղադրումից գրեթե 45 տարի անց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ղեկավարությունը նախաձեռնել է գործընթաց, որի արդյունքում երգեհոնը կվերանորոգվի և նոր շունչ կստանա։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից տեղեկանում ենք, որ օրերս Նիդերլանդներից հատուկ հրավերով Հայաստան էր ժամանել երգեհոնն արտադրած «Ֆլենտրոպ» գործարանի մասնագետը, ով իրականացրել է գործիքի ամբողջական ուսումնասիրություն և ախտորոշում, որի հիման վրա կմշակվի վերանորոգման պլանը։
Համապատասխան ֆինանսական աջակցության առկայության դեպքում երգեհոնը կվերանորոգվի, և հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու երգեհոնային երաժշտությունն ավելի հարուստ և մաքուր հնչողությամբ։
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հոլանդական «Ֆլենտրոպ» երգեհոնը տեղադրվել է 1979 թվականին և եզակի է իր տեսակի մեջ նախկին ԽՍՀՄ տարածքում: Այն ստեղծված է 17-18 դարերի երգեհոնների օրինակների հիման վրա ու նախատեսված է հիմնականում բարոկ երաժշտություն կատարելու համար: Առաջին համերգին ելույթ է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Վահագն Ստամբոլցյանը: