Ինչ միջոցառումներ են նախատեսված երեխաների համար հունիսի 1-ին
Օրվա թեմա
13:25 29/05/2023
Հայաստան

Ինչ միջոցառումներ են նախատեսված երեխաների համար հունիսի 1-ին

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, մայրաքաղաքի փոքրիկ բնակիչների համար Երևանի քաղաքապետարանն ինքնատիպ միջոցառում է նախաձեռնել:

Համերգային ծրագիր, կինոթատրոն, կրկես. Ազատության հրապարակում առավոտյան ժամը 12:00-ից մինչև երեկոյան 20:00-ն, համերգին ու ցուցադրություններին զուգահեռ, կկազմակերպվեն նաև երեխաներին զբաղեցնող և զվարճացնող խաղեր: Միջոցառումներ կկազմակերպվեն նաև վարչական մյուս շրջաններում:

Երևանի քաղաքապետարանի նաև տեղեկացնում են, որ հայ մեծանուն երգահան Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակի կապակցությամբ  Երևանում կկայանան բացառիկ բալետային երեկոներ: Հունիսի 6-ին, 7-ին, 8-ին՝ ժամը 20:00-ին Թումոյի այգում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝  Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ,  կներկայացնի երգահանի բալետային ստեղծագործությունները:
 

Placeholder