Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցվել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը
Տարածաշրջան
13:54 29/05/2023
ԼՂՀ

Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցվել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը

Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»-ը հայտնում է, որ Ադրբեջանի  մշակութային անհանդուրժողականության և վանդալիզմի հերթական դրսևորումը Բերձորում։

«Հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։

Արդեն  որերորդ անգամ Ադրբեջանը ոչնչացնում է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ, կամ հուշահամալիր։

Բերձորի Փառքի հուշահամալիրը նվիրված էր նաև Արցախյան գոյամարտում հերոսաբար զոհված հայորդիներին:

Հուշահամալիրի երեք պատերի վրա հերոսների անուններն էր փորագրված: Փառքի հուշահամալիրը իր մեջ ընդգրկում էր երեք խաչքար: Մեկը նվիրված  «Հատուկ գնդին»: Մյուսը նվիրված էր Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին և երրորդը Վազգեն Սարգսյանին»,- նշում են «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»-ից։

Placeholder
Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցվել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը