Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաստաբան. Տիկին Գայանեի գործով քննությունը տևել է շատ քիչ, այն ուղարկվել է դատարան
Աշոտ Փաշինյանին առևանգելու գործը, որի շրջանակում կալանավորված Է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, ուրբաթ օրն ուղարկվել է դատախազին։
«Մեր ունեցած տեղեկություններով, այսօր գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքաի ընդհանուր իավասության քրեական դատարան։ Թե ով է դատավորը պաշտպանության կողմին հայտնի չի, կարծում եմ՝ նաև մեղադրանքի կողմին հայտնի չի»,-լրագրողների հետ ընթացող ասուլիսում հայտնեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Նա նշեց՝ նախաքննությունը տևել է շատ կարճ, դեպքը տեղի է ունեցել մայիսի 17-ին, նախաքննության ավարտի մասին հայտարարվել է մայիսի 25-ին։
«Գործի նյութերը տրամադրվել են պաշտպանական կողմին, գործն այլևս դատարսնի տիրույթում է»,-ասաց նա։
Անդրադառնալով տիկին Գայանեի նախկին փաստաբանների տարածած այն հայտարարությանը, թե իրավական գործիքկազամը սպառված է, Հ. Սարգսյանն ասաց՝ իրենք շարունակում են աշխատել, գտնում են՝ իրավական գործիքակազմը դեռ սպառված չէ։