80-ից ավելի տնտեսվարող սուբյեկտ հեղուկ գազ է ներմուծում Հայաստան․ Գեղամ Գևորգյան
Տնտեսություն
19:30 30/05/2023
Հայաստան

80-ից ավելի տնտեսվարող սուբյեկտ հեղուկ գազ է ներմուծում Հայաստան․ Գեղամ Գևորգյան

 Թե ինչու է սուպեր բենզինի գինը մեր երկրում մի քանի անգամ թանկ՝ ի տարբերություն Վրաստանի, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հարց ու պատասխանի ընթացքում ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ երբևէ սուպեր բենզինի շուկան չեն ուսումնասիրել։

«Այն Հայաստանում սպառման ծավալ չունի, նույնիսկ՝ 1-2 տոկոս չի կազմում, մեզ այն հետաքրքիր չի եղել, տնտեսապես մեզ համար հետաքրքրություն չի ներկայացրել»,- ասաց Գեղամ Գևորգյանը։

Ինչ վերաբերում է հեղուկ գազին, ապա Գևորգյանը հայտնեց, որ 80-ից ավելի տնտեսվարող սուբյեկտ հեղուկ գազ է ներմուծում և տեսականորեն  հնարավոր չի համարում  գնի բարձրացման շուրջ 80-ից ավելի տնտեսվարողների պայմանավորվելը։

«Օրենքի տեսանկյունից գերիշխող դիրք ունեցող չկա։ Իսկ թե ինչո՞ւ է բարձրացել, ասաց․
«Խորը պրոցես չենք արել, քանի որ մեր տիրույթի տնտեսվարող սուբյեկտ չկա։ Մենք ունենք դրսի արտադրող ընկերություններից ստացած հաշիվ-ապրանքագրերի փաստաթղթերը, որտեղ երևում է, որ հեղուկ գազի գինը բարձրացել է։ Տեղական բարձրացումը եղել է համաչափ, թե՝ ոչ, քննարկման հարց է։ Այսօր, որքանով տեղյակ եմ, մի 20 դրամով իջեցրել են գինը։ Շուկայում փոխվում է հեղուկ գազի գինը, Հայաստանում ևս փոխվում է»։  
 

Placeholder
80-ից ավելի տնտեսվարող սուբյեկտ հեղուկ գազ է ներմուծում Հայաստան․ Գեղամ Գևորգյան