Մգեցված ապակիները վնասակար են. Հարցում
Հասարակություն
16:34 30/05/2023
Հայաստան

Մգեցված ապակիները վնասակար են. Հարցում

Հունիսի 1-ից կողային ապակիները մգեցված մեքենաների վարորդները կտուգանվեն։ Ինչպե՞ս են գնահատում այս փոփոխությունը քաղաքացիները, արդյո՞ք ապակիների թաղանթապատումը նպաստում է վթարային իրավիճակների ստեղծմանը։ Panorama.am-ն այս թեմայով փոքրիկ հարցում իրականացրեց Երևանի փողոցներում։

«Բոլորովին հանել, կարծում եմ, պետք չէ, բայց նվազեցնել մգության տոկոսն արժե։ Այն ավելի անվտանգ կդարձնի երթևեկությունը։ Հատկապես երեկոյան ժամերին մգեցված ապակիները կարող են նպաստել վթարների առաջացմանը»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Հարցվածներից շատերը դրական գնահատեցին փոփոխությունը։

«Մգեցված ապակիները վնասակար են, վարորդները զգոն չեն լինում»,-ասաց մի տարեց տղամարդ։

 

Placeholder
Մգեցված ապակիները վնասակար են. Հարցում