Ավտոմեքենաների մգեցված ապակիների տուգանքի մասին օրենքը չի գործել սարքավորումներ չունենալու պատճառով. Փոխնախարար
14:44 30/05/2023
Հայաստան

Ավտոմեքենաների մգեցված ապակիների տուգանքի մասին օրենքը չի գործել սարքավորումներ չունենալու պատճառով. Փոխնախարար

«Կա շփոթմունք, որ մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող օրենքը վերջերս է ընդունվել։ Օրենքը եղել է, չի գործել, քանի որ չունեինք սարքավորումներ, որոնք թույլ կտային կողային ապակիների  լուսաթափանցելիության աստիճանը ստուգել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Նա նշեց, որ հիմա ունեն նմանատիպ սարքավորումներ, և կիրառում են օրենքը։ Փոխնախարարն ասաց, որ կարգախմբերը հունիսի 1-ից ապահոված կլինեն  բոլոր սարքավորումներով։

Ա. Սարգսյանն ասաց, որ այս օրենքը որևէ բացառություն չունի, ազդում է նաև ծառայողական ավտոմեքենաների վրա։

Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %:

Placeholder