Պարզ է՝ բոլոր մարդիկ, ովքեր կուտակումներ ունեն կենսաթոշակային ֆոնդերում, պետք է դժգոհ լինեն. Վահան Քերոբյան
Տնտեսություն
15:12 30/05/2023
Հայաստան

Պարզ է՝ բոլոր մարդիկ, ովքեր կուտակումներ ունեն կենսաթոշակային ֆոնդերում, պետք է դժգոհ լինեն. Վահան Քերոբյան

«Կապիտալ ծախսերը տարեսկզբին 8.4 միլիրադ էր, տարվա ընթացքում այն վերանայել և իջեցրել եք 4.2 մլրդ-ի, արդյունքում էլ կատարել եք նախատեսվածի 40%-ը, այդ ավել գումարը ո՞ւր է գնացել»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Պատգամավորը նաև հիշեցրեց, որ զբոսաշրջության ոլորտին էլ 5.4 միլիարդ էր հատկացվել, տարվա ընթացքում իջեցվել էր 2.4 մլրդ, որից էլ կատարվել է 1.9 մլրադը՝ պլանավորածի 36.5 %-ը:

Քերոբյանը հայտնեց, որ նախարարության միակ կապիտալ ծախսային ծրագիրը զբոսաշրջության ոլորտում է, որն էլ կատարվում է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցով:

«Համաշխարհային բանկի ծրագիրը, որով ներդրումներ են կատարվում զբոսաշրջության մեջ, կարիք ունի բարելավման և բյուրոկրատիայի՝ ավելի արդյունավետ դարձնելուն»,-պատասխանեց էկոնոմիկայի նախարարը:

Քերոբյանը նաև տեղեկացրեց, որ ծրագիրը 2016 թվականին է ստորագրվել ՀԲ-ի հետ և երկու անգամ երկարացվել է, իսկ նոր ծրագրում նախարարությունը փոփոխություններ է անում բյուրոկրատիայում, որպեսզի բարելավվի ծրագրի կատարումը:

Պատասխանելով Գյումրոը «Չոր նավահանգստի» նախագծի վերաբերյալ Խաչատրյանի հարցին՝ Քերոբյանն ասաց. «Ծրագրի տեխնիկատնտեսական վերլուծություն կատարող ընկերության մրցույթի հաղթողը կա, այն հոլանդական հանրահայտ ընկերությունն է, որն առաջիկա ամիսներին պետք է պատասխանի, թե Գյումրու «Չոր նավահանգստի» և Ինդուստրիալ պարկի մեջ հանրարվոր ներդրումներն արդարացված կլինե՞ն, թե ոչ: Նախնական տեխնիկատնտեսական վերլությությունները ցույց են տալիս, որ դրանք գրավիչ ներդրումներ են»:

Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ ծրագրի շուրջ ծավալվող գործընթացները թույլ են տալիս ենթադրել, որ այն հաջող առաջ կգնա:

«Բայց չեմ ցանկանում առաջ ընկնել: Կամուրջն անցնենք, երբ որ հասնեն կամրջին»,-ասաց Քերոբյանը

Նախարարն անդրադարձավ նաև կենսաթոշակային ֆոնդերի բացասական շահութաբերության թեմային:

«Պարզ է՝ բոլոր մարդիկ, ովքեր կուտակումներ ունեն կենսաթոշակային ֆոնդերում, պետ է դժգոհ լինեն, բայց, ինչպես ԿԲ-ի մեր գործընկերներն են սիրում ասել, կենսաթոշակային ֆոնդերը երկար ներդրումներ են՝ չնայած նրանք իրական հատվածից  պահանջում են եկամտաբեր լինել ամեն օր: Համբերատար բոլորս սպասում ենք կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության լավացմանը»,-հայտարարեց էկոնոմիկայի նախարարը:
 

Placeholder