Մոսկվայում ԱԹՍ-ները հարվածել են երկու բնակելի շենքի․ բնակիչները տարհանվել են
Քաղաքական
08:40 30/05/2023

Մոսկվայում ԱԹՍ-ները հարվածել են երկու բնակելի շենքի․ բնակիչները տարհանվել են

Մոսկվայում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու բնակելի շենքերի՝ մեկը Պրոֆսոյուզնայա փողոցում, մյուսը՝ Նոր Մոսկվայի Ատլասովա փողոցում։ «ՌԻԱ Նովոստի»-ին  արտակարգ ծառայություններից հայտնել են, որ տուժածներ չկան։

Ըստ աղբյուրի՝ ԱԹՍ-ն հարվաել է Պրոֆսոյուզնայա 98 հասցեում գտնվող բնակելի շենքի վերին հարկերին։ Քանդվել է շենքի ճակատային մասը, կոտրվել են ապակիները:Նշվում է, որ բնակիչները տարհանվել են։

Նույն դեպքը տեղի է ունեցել Ատլասովա փողոցի 24-հարկանի բնակելի շենքում։Անոդաչուի հարվածից փլուզվել են շենքի ճակատն ու վերին հարկերի ապակիները։

Բացի այդ, պայթյունի նմանվող ձայն է լսել «Ռիա Նովոստի»-ի թղթակիցը Կրասնոգորսկում (Պավշինսկայա Պոյմա)։ Նրա խոսքով` դա նման էր որոտի ձայնի։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կոչ է արել մարդկանց վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և չտարածել չճշտված տեղեկատվություն։ Նա ընդգծել է, որ արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները դեպքի վայրում են, և անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով լուրջ տուժածներ չկան։

 

Placeholder
Մոսկվայում ԱԹՍ-ները հարվածել են երկու բնակելի շենքի․ բնակիչները տարհանվել են