Մարտիրոս Սարյանի «Դեղին ծաղիկներ» կտավը կցուցադրվի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում
Մշակույթ
16:45 31/05/2023
Հայաստան

Մարտիրոս Սարյանի «Դեղին ծաղիկներ» կտավը կցուցադրվի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում

Այս օրերին Մոսկվա քաղաքի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում  ընթանում են «Выбор Добычиной» խորագրով ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները: Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուից Մարտիրոս Սարյանի «Դեղին ծաղիկներ» կտավը նույնպես մասնակցում է ցուցահանդեսին և արդեն Մոսկվայում է: 

Ռուսական արվեստի թանգարանից հայտնում են, որ ցուցահանդեսը նվիրված է առաջին ռուս պրոֆեսիոնալ պատկերասրահի կազմակերպիչ Նադեժդա Եվսեևնա Դոբիչինային և նրա գործունեությանը: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կկայանա ս.թ. հունիսի 8-ին: 

Placeholder
Մարտիրոս Սարյանի «Դեղին ծաղիկներ» կտավը կցուցադրվի Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում