Արթուր Ազարյանը նշանակվել է  Եվրոպա լիգայի եզրափակչի՝ ՈւԵՖԱ-ի պատվիրակ
Սպորտ
17:39 31/05/2023

Արթուր Ազարյանը նշանակվել է Եվրոպա լիգայի եզրափակչի՝ ՈւԵՖԱ-ի պատվիրակ

Մայիսի 31-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչ «Սևիլյա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա) հանդիպումը։

ՀՖՖ հաղորդմամբ, հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը։

«Սևիլյա» - «Ռոմա» հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական բրիգադը՝ Էնթոնի Թեյլորի գլխավորությամբ:

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

 

Placeholder