«Հրապարակ». «Իմ քայլը» հիմնադրամը երկու նոր նվիրատու ունի
Օրվա մամուլ
09:15 31/05/2023
Հայաստան

«Հրապարակ». «Իմ քայլը» հիմնադրամը երկու նոր նվիրատու ունի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող «Իմ քայլը» հիմնադրամը 2 նոր նվիրատու ունի՝ «Մեկ դրամի ուժը» ծրագիրն ու «Երեխաներ և ապագա» բարեգործական հիմնադրամը։ Նրանք հիմնադրամին են փոխանցել 3 մլն 389 հազար դրամ և 13 հազար 317 եվրո։

«Մեկ դրամի ուժը» Այ Դի բանկի ու Իդրամի համատեղ ծրագիրն է, որն առցանց վճարումների դիմաց 1-ական դրամ է ուղղում բարեգործությանը։ Իսկ «Երեխաներ և ապագա» հիմնադրամը գործում է Մոնակոյում, որի ներկայացուցիչների հետ տիկինը հանդիպել էր 2022 թ. հունիսին՝ Մոնակոյում։

Այդ հանդիպումից հետո հաղորդագրություն էին տարածել. «Վարչապետի տիկինը ներկայացրել է իր կողմից ստեղծված հիմնադրամների կատարած աշխատանքները։ Քննարկման ընթացքում կողմերը համաձայնել են, որ 2 հիմնադրամների գործունեություններն ունեն շատ ընդհանրություններ, և հնարավոր է արդյունավետ փոխգործակցության եզրեր գտնել։ Վարչապետի տիկինը «Երեխաներ և ապագա» հիմնադրամի ներկայացուցչի հետ պայմանավորվեց՝ հնարավորինս արագ քննարկել համագործակցությունը՝ համատեղ ծրագրերի վերաբերյալ»։ Փաստորեն, համատեղ ծրագիրը Հակոբյանի հիմնադրամին 1 տարի անց 13 հազար եվրո փոխանցելն է եղել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder