Արայիկ Հարությունյանը հանդիպել է դատավորների հետ
Քաղաքական
16:08 31/05/2023
ԼՂՀ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է դատավորների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին այցելել է ԱՀ Գերագույն դատարան  և հանդիպել դատավորների և  դատական համակարգի  ծառայողների հետ։

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահը խոսել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, առկա պայմաններում իրավապահներից և դատական համակարգից ունեցած ակնկալիքների մասին։

Դատական համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպումը հերթականն էր մայիսի 23-ից մեկնարկած հանդիպումների շարքում, որոնք նպատակ ունեն հանրության տարբեր խմբերի տեղեկացնելու առկա մարտահրավերների մասին և քննարկելու իշխանությունների ու հասարակության անելիքները:

Այս ընթացքում   նախագահ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել լրագրողական համայնքի, Ստեփանակերտի կրթօջախների տնօրինության, սպորտի ոլորտի ներկայացուցիչների և շրջանների ու համայնքների ղեկավար կազմերի հետ:

Դրանց  ընթացքում նախագահ Հարությունյանը  մեկնաբանել է մայիսի 23-ի ուղերձի  դրույթները և ձևակերպել   հիմնական անելիքները  տվյալ ոլորտներում։
Արայիկ Հարությունյանը շարունակում է հանդիպումների շարքը:

Placeholder
Արայիկ Հարությունյանը հանդիպել է դատավորների հետ