«Հրապարակ». Ինչու է պետությունը շարունակում տնային կալանքի տեխնիկական միջոցների գնման համար գումարներ ծախսել
Օրվա մամուլ
08:34 01/06/2023
Հայաստան

«Հրապարակ». Ինչու է պետությունը շարունակում տնային կալանքի տեխնիկական միջոցների գնման համար գումարներ ծախսել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արդարադատության նախարարությունը 110 մլն դրամ արժողությամբ համակարգչային հսկողության սարքեր է ձեռք բերել։ Գնումը կատարվում է ENIGMA information protection Systems ընկերությունից։ Արդարադատության նախարարությունից փորձեցինք ճշտել, թե ինչ համակարգ է, ինչի համար։

«Պրոբացիայի ծառայության կողմից տնային կալանք և վարչական հսկողություն իրականացնելու համար էլեկտրոնային հսկողության սարքավորումներն են: Լեհական կազմակերպությունից նոր խմբաքանակ է ձեռք բերվել՝ պատշաճ և ժամանակին վերահսկողություն իրականացնելու համար»,- պատասխանեցին մեզ։

Փաստորեն, պետությունը շարունակում է տնային կալանքի տեխնիկական միջոցների գնման համար գումարներ ծախսել, սակայն կալանքը, որն անձը կրում է քրեակատարողական հիմնարկներում, մնում է այն հիմնական խափանման միջոցը, որը կիրառվում է մեղադրյալների նկատմամբ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Հրապարակ». Ինչու է պետությունը շարունակում տնային կալանքի տեխնիկական միջոցների գնման համար գումարներ ծախսել