Արցախից 14 հիվանդ ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան
Տարածաշրջան
17:38 01/06/2023
ԼՂՀ

Արցախից 14 հիվանդ ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան

Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ 12 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

«Արևիկ» բուժմիավորումում 14 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից  5-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Placeholder
Արցախից 14 հիվանդ ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան