Ադրբեջանի ՊՆ-ն խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊՆ
Քաղաքական
14:58 01/06/2023

Ադրբեջանի ՊՆ-ն խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են. 

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  հունիսի  1-ի ժամը 10։00-ի  սահմաններում կրակ են բացել  Արցախի Հանրապետության  Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է։  

Ադրբեջանի ՊՆ- ն, հայտարարելով Շուշիի և Մարտունու շրջաններում իբրև թե իրականացվող  ինժեներական աշխատանքները խափանելու մասին, հերթական անգամ  խեղաթյուրում է  իրականությունը`  փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող  քաղաքացիների ուղղությամբ»։ 

Placeholder
Ադրբեջանի ՊՆ-ն խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊՆ