Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շառլ Միշելը հույս ունի, որ Երևանն ու Բաքուն Քիշնևում կհաստատեն հարաբերությունները կարգավորելու կամքը
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հուսով է, որ Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը կհաստատեն հարաբերությունները կարգավորելու իրենց քաղաքական կամքը։ Այդ մասին նա հայտարարել է հինգշաբթի օրը՝ ժամանելով գագաթնաժողովի անցկացման վայր։
«Հուսով եմ, որ սա հնարավորություն կլինի վերահաստատելու երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը»,- ասել է Միշելը, ում խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Միշելը հաստատել է, որ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը՝ գագաթնաժողովի շրջանակներում։
«Կարևոր հանդիպում է լինելու»,- ասել է նա։