Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում
Քաղաքական
15:27 01/06/2023
ԼՂՀ

Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում

Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանը  հունիսի 1-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են  Արցախի շուրջ ռազմաքաղաքական և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:

Ոլորտային  գերատեսչությունների ղեկավարները զեկուցել են Հանրապետության նախագահի  կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Հանրապետության  նախագահը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով տարածաշրջանային վերջին զարգացումները, նշել է, որ երկրում իրականացվող բոլոր աշխատանքների ու մշակվող ծրագրերի հիմքում պետք է լինեն անվտանգային ռիսկերը, շրջափակման, էներգետիկ ճգնաժամի և այլ հանգամանքների երկարատև առկայությունը:

Այդ համատեքստում Նախագահը տվել է մի շարք նոր կարճաժամկետ ու երկարաժամկետ հանձնարարականներ՝ անվտանգային ռիսկերի դիմակայման, շրջափակման ու էներգետիկ ճգնաժամի հարուցած հիմնախնդիրների հաղթահարման նպատակով:
 

Placeholder
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում