Այվազովսկու հազվագյուտ գործը հանվել է աճուրդի
Մշակույթ
10:37 02/06/2023
Աշխարհ

Այվազովսկու հազվագյուտ գործը հանվել է աճուրդի

ARTinvestment.RU առցանց աճուրդը վաճառում է հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհանես Այվազովսկու «Նավը փոթորկոտ ծովում» 1883 թվականի հազվագյուտ ստեղծագործությունը և ռուս նկարիչ Գեորգի Արտյոմովի 1930-ականների առաջին կեսին ստեղծած  «Առասպելաբանական տեսարան» հսկա աշխատանքը։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, Այվազովսկու աշխատանքը նախնական գնահատված է 3 000 000  ռուբլի, Արտյոմովի 15 000 000 ռուբլի։

ARTinvestment.RU-ի տնօրենի ներկայացմամբ, ընթացիկ աճուրդում ներկայացված է ծովանկարչի գրաֆիկական արվեստի հիանալի օրինակ։. «Նավը փոթորկված ծովում նկարչի ամենասիրելի թեման է, և նույնիսկ իր գրաֆիկայում Այվազովսկին առանձնակի ցայտունությամբ է փոխանցում նավի պայքարը տարերքի դեմ։  Հարկ է նշել, որ կատարողականության առումով նման նկարները շատ հազվադեպ են շուկայում»։

Ընդհանուր առմամբ, AI Auction-ի 482-րդ աճուրդների կատալոգում կա 26 լոտ՝ 12 նկար, օրիգինալ գրաֆիկայի 12 թերթ, մեկ սրբապատկեր և մեկ լոտ՝ 11 ճենապակյա ափսեներ:

Placeholder
Այվազովսկու հազվագյուտ գործը հանվել է աճուրդի