Վաշինգտոնը և Բաքուն քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները
Քաղաքական
21:25 02/06/2023
Տարածաշրջան

Վաշինգտոնը և Բաքուն քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հեռախոսով քննարկել է ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։ ՏԱՍՍ-ն անդրադարձել է այդ մասին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը։

Պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

«Կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են անցկացրել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մինչ այդ Քոլին Քալը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
 

Placeholder