Էրդողանի երդմնակալության արարողությունը ներկա կլինեն 20 երկրի առաջնորդներ
Քաղաքական
13:34 02/06/2023
Տարածաշրջան

Էրդողանի երդմնակալության արարողությունը ներկա կլինեն 20 երկրի առաջնորդներ

Հունիսի 3-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնկալության արարողությունը։ «Էրմենիհաբերի» հաղոդմամբ, երդմնակալության արարողությանը ներկա կլինեն աշխարհի 20 երկրի առաջնորդներ, 45 նախարար, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։

Արարողությանը ներկա կգտնվի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև Սոմալիի, Ալժիրի և Բալկանյան երկրների նախագահները։

Նախատեսվում է, որ Էրդողանը Անըթկաբիր (Մուսաֆա Քեմալ Աթաթուրքի հուշադամբարան) այցից հետո ձիավորների ուղեկցությամբ կշարժվի դեպի նախագահական նստավայր։

Երդմնակալության արարողությունից հետո Էրդողանի առաջին հյուրը կլինի Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Էմիր Մուհամմեդ բին Զայեդը։ 

Placeholder