ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար. Բլինքեն
Քաղաքական
14:15 02/06/2023
Աշխարհ

ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հելսինկիի քաղաքապետարանում ելույթի ժամանակ ասել է, որ ՆԱՏՕ-ի «դռները» բաց են մնալու դաշինքի նոր անդամների համար։

«ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար և կշարունակեն բաց մնալ»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարն ուրբաթ այցով Հելսինկիում է։ Ավելի վաղ Էնթոնի Բլինքենը և Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն ստորագրել էին համատեղ հռչակագիր 6G ոլորտում համագործակցության մասին։
 

Placeholder